Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы |
20.12.2017, 16:46 | |
Առաջին ֆիլմում հերոսների կյանքը ներկայացվում էր արցախյան պատերազմի ֆոնին: 2-րդում ռեժիսորն արծարծել է ապրիլյան քառօրյա պատերազմը, թեպետ այստեղ պատերազմն այնքան մեծ դեր չի ունենում հերոսների ճակատագրերի վրա, ինչպես 90-ականներինը: 2-րդ ֆիլմը ներկայացնում է հայաստանցիների ներկան: Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականին: Այստեղ ապրում են մարդիկ, որոնց մի մասը շարունակում է 90-ականների սկզբին բռնած հերոսական ուղին, մի մասն էլ, թեեւ նախկինում խիզախորեն կռվել է հայրենիքի անկախության համար եւ պատրաստ է եղել զոհվել հանուն նրա, տարիների ընթացքում օգտվել է կյանքի ընձեռած հնարավորություններից, եւ դարձել այն մարդկանցից, ովքեր կողոպտում են երկիրն ու հայրենակիցներին: Ազնիվ ու պատվախնդիր գնդապետ Արմանը, որի կյանքը Տիգրանը փրկում է առաջին ֆիլմում սեփականը զոհելով, հատուկ ջոկատայինների հրամանատարն է: Նա ապրում է համեստ կյանքով: Տարիների ընթացքում չի գայթակղվել մեծ գումարներ վաստակելու մոտ ընկերների մոլուցքով եւ իր դիրքը սեփական շահերի համար երբեք չի օգտագործում:
| |
Просмотров: 367 | Загрузок: 0 | |
Всего комментариев: 0 | |