Мой сайт
Filmsglobus
Пятница, 10.05.2024,   18:52   Приветствую Вас, Гость | RSS
Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы

Ուրիշի փոխարեն
20.12.2017, 16:14

 Ուրիշի փոխարեն, հայ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի հեղինակային կատակերգությունն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում:

Սյուժե

Ֆիլﬕ գլխավոր հերոսը մի երիտասարդ տղա է, ում ընտանիքը հեռացել է Հայաստանից և հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ժամանակ, երբ տղան դեռ փոքր է եղել: Տղան ամերիկյան միջավայրում սովորել է բժշկություն և դարձել պլաստիկ վիրաբույժ։ Նրա ծնողները միշտ պնդում են, որ նա պետք է ամուսնանա, սակայն նա դեռ ամուսնանալու մտադրություն չունի։

Արսենի հայրը որոշում է չերկարացնել որդու ամուսնության ծրագիրը և որդուն ամուսնացնել նրա ընկերոջ աղջկա՝ Շողիկի հետո, քանի որ վերջինիս ընտանիքը ժամանելու էր Նահանգներ հանգստանալու նպատակով։

Լսելով այս մասին, Արսեն Ջանփուլադյանը առիթ է ման գալիս երկրից հեռանալու համար։ Կլինիկայի բժիշկներից մեկը, նրան օգնում է այդ հարցում։ Հայաստան պետք է ժամաներ պլաստիկ վիրաբույց Չախմախչյանը, ով ապօրինի վիրահատություններ էր կատարում ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում:

Նա հանկարծակի կոտրում է ոտքը և նրա փոխարեն Հայաստան է ժամանում Արսենը։ Պարզվում է, որ Չախմախչյանը Հայաստան ժամանելիս պետք է վիրահատեր մի հանցագործի, որպեսզի նա հանդես գար ուրիշի փոխարեն։

Երբ Արսենը ժամանում է Հայաստան, հանցագործի խոսնակը՝ Ժիրայրը, փորձում է ամեն կերպ կաշառել երիտասարդ բժշկին, սակայն չի ստացվում։ Արդյունքում Ժիրայրը գողանում է Արսենի ընկերուհուն, ում հետ ծանոթացել էր բժիշկը Հայաստանում:

Արսենը և իր ընկերը ժամանում են փրկել աղջկան։ Բայց չեն կարողանում, և Արսենը ստիպված վիրահատում է հանցագործին։ Օգնության է հասնում Արսենին հետևող գաղտնի գործակալը, ում օգնությամբ էլ նրանք կարողանում են փրկել աղջկան՝ Տաթևին։

Ի վերջո, նրանք ամուսնանում են և մնում են Հայաստանում։

Դերեր

Հովհաննես Ազոյան - Ժիրայր, բանասեր
Վահագն Սիմոնյան - Արսենի ընկերը, Շուստ
Սաթի Ջանիբեկյան - Ժասմին (Հասմիկ), հատուկ գործակալ
Թամարա Պետրոսյան - Տաթև, խմբագիր
Սոս Ջանիբեկյան - Արսեն, պլաստիկ վիրաբույժ
Արամո - հանցագործ

 

 

Категория: Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы | Добавил: o)CHELSEAo)
Просмотров: 280 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений