Мой сайт
Filmsglobus
Воскресенье, 28.04.2024,   02:02   Приветствую Вас, Гость | RSS
Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы

Պահանջվում է միլիոնատեր
20.12.2017, 16:53

«Պահանջվում է միլիոնատեր», ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի 2010 թվականին նկարահանած կատակերգությունը: Գլխավոր դերակատարներն են Հովհաննես Ազոյանը և Անի Երանյանը:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում: Ֆիլմը նկարահանել է Շարմ Հոլդինգը:

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը Տիգրանն է: Նա աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Եվ անընդհատ պարտություններ է կրում անձնական կյանքում: Նա շատ ամաչկոտ է և կոմպլեքսավորված: Աղջիկների հետ հարաբերություններ ստեղծելու ցանկացած փորձ պսակվում է անհաջողությամբ:

Տիգրանի եղբայրը՝ Էմիլը, անում է ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի իր զարմիկին՝ հարթելու անձնական կյանքը:

Միևնույն ժամանակ Երևան, որտեղ տեղի են ունենում ֆիլմի գործողությունները, գալիս է մոսկովյան միլիարդատեր Փառոյանի որդին՝ Տիգրանը: Նա պատրաստվում է մեկնել Հայաստան, գտնել իր իրական սերը և ամուսնանալ հայուհու հետ:

Իրադարձությունների բերմամբ երկու Տիգրանները «փոխվում են տեղերով»...

Նկարահանող խումբ

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակ՝ Դավիթ Բաբախանյան, Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան
Պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյան, Արմեն Համբարձումյան
Կոմպոզիտորներ՝ Միշո, DJ Սերժո
Օպերատոր՝ Վազգեն Մուրադյան

Դերակատարներ

Դերակատար                      

Հովհաննես Ազոյան        
Անի Երանյան               
Միշո                                 
Անի Պետրոսյան              
Սերժ Ավետիքյան            
Սոֆի Դևոյան                     
 

 

 

Категория: Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы | Добавил: o)CHELSEAo)
Просмотров: 370 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений