Мой сайт
Filmsglobus
Пятница, 10.05.2024,   10:47   Приветствую Вас, Гость | RSS
Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы

Փեսացուն կրկեսից
20.12.2017, 15:54

«Փեսացուն կրկեսից», հայկական արկածային կինոկատակերգություն, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։ Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, Դավիթ Բաբախանյանը։

Սյուժե

Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին է նվիրում մի հին կավե կուժ։ Դեսպանը ժամանում է Հայաստան՝ իր հետ բերելով կուժը։ Ֆիլմի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը ոչ միայն մշակութային դիվանագիտական առաքելության ակտ է, այլև՝ հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ կերպով մշակված օպերացիա, որի նպատակը հանցավոր կազմակերպության բացահայտումն է՝ կողոպուտի փորձ հրահրելու միջոցով։ Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում…

Ֆիլմի գլխավոր հերոս Նարեկը սիրահարված է դեսպանի դստերը։ Նա ժամանում է ամառանոց, ուր սպասվում է նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ։ Նարեկը մասնագիտությամբ անասնաբույժ է և աշխատում է կրկեսում։ Հանգամանքների բերումով նա ամառանոց է գալիս ոչ մենակ… Չիմանալով ում մոտ թողնել կապիկ Միկկիին՝ Նարեկն իր հետ բերում է նրան։ Հասկանալով, որ դա լավագույն լուծումը չէ առաջին անգամ հարսնացուի ծնողներին այցելողի համար, հերոսն անում է հնարավոր ամեն ինչ՝ Միկկիին թաքցնելու նպատակով։ Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից… Ամառանոցում ծավալվում է անսպասելի ու զվարճալի միջադեպերով լի պատմություն… Թվում է, թե այդ խճճված և արկածներով լի պատմությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Սակայն կա մի հանգամանք, որն օգնում է ֆիլմի գլխավոր հերոսներին խուսափել անհաջողություններից և վերագտնել՝ թվում է արդեն կորցրած սերն ու երջանկությունը։

Նկարահանող անձնակազմ
Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Գործադիր պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան

Դերեր

Հովհաննես Ազոյան
Սերժ Ավետիքյան
Ռոզի Ավետիսովա
Վիվյեն Բաստաջյան
Սամվել Սարգսյան
Սոս Ջանիբեկյան

 

Категория: Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы | Добавил: o)CHELSEAo)
Просмотров: 303 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений