Мой сайт
Filmsglobus
Пятница, 10.05.2024,   01:23   Приветствую Вас, Гость | RSS
Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы

Poker.Am
20.12.2017, 15:58

  «Poker.Am»-ը հայկական սուր ու լարված սյուժեով կատակերգություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին։ Ֆիլմը հայերեն լեզվով է՝ ռուսերեն և անգլերեն լուսագրերով։ Այն կրկնօրինակված է նաև վրացերեն և ռուսերեն։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ՝ և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ՝ էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը՝ Գարիկը (Միշո)։ Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան։ Եվ ինչ է ստացվում դրանից… Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում՝ զվարճալի, վտանգավոր, ռիսկային։

Նկարահանող անձնակազմ

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
Գործադիր պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
Դերերում՝ Հովհաննես Ազոյան, Միքայել (Միշո) Աբրահամյան, Արտաշես Ալեքսանյան, Լիլի Էլբակյան, Անի Պետրոսյան, Լուիզա Ներսիսյան, Խորեն Լևոնյան, Ռոլանդ Գասպարյան, Շոռենա Բեգաշվիլի, Դավիթ Կացարավա, Զուրաբ Գաչեչիլաձե, Ջաբա Կիլաձե, Նիկոլոզ Արաբիձե, Վասիլի Փխակաձե, Միխայիլ Անդգուլաձե, Խվիչա Մագլակելիձե

 

 

Категория: Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы | Добавил: o)CHELSEAo)
Просмотров: 276 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений