Мой сайт
Filmsglobus
Пятница, 10.05.2024,   08:56   Приветствую Вас, Гость | RSS
Главная » Файлы » Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы

Վայ, մամա ջան
20.12.2017, 16:09

 

«Վայ, մամա ջան», 2016 թվականին լույս տեսած հայկական կատակերգական ֆիլմ: Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 6-ին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

Սյուժե

Իրադարձությունները տեղի են ունենում մի հիվանդանոցում, որտեղ մեկնարկում է 5-րդ միջազգային բժշկական համաժողովը՝ Հայաստանում գտնվող 120 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկներից մեկը հանկարծակի իմանում է իր ապօրինի որդու մասին, ով պատահականորեն ցավազրկողի փոխարեն թմրանյութ էր ընդունել: Թմրանյութի ազդեցությամբ նա կոտրում է հիվանդանոցի տնտեսուհու ձեռքը: Շփոթմամբ նույն թմրանյութից էր ընդունել նաև հիվանդանոցի հիվանդներից մեկը, որը հանկարծակիորեն սկսում է մերկանալ և վազել ամբողջ հիվանդանոցով մեկ:

Իրադարձությունները դասավորվում են այնպես, որ մերկ հիվանդը հայտնվում է այն սենյակում, որտեղ ընթանում է միջազգային բժշկական համաժողովը: Սկսվում է խառնաշփոթ մի պատմություն

Նկարահանումներ և ֆիլմի մասին

«Վայ, մամա ջան»-ի նկարահանումները մեծամասամբ տեղի են ունեցել ռեժիսորի ծննդավայր Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում:

Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Դանիելյանի դերակատարությունը մեկնաբանել է այսպես.

      Չեմ ուզում մեր ֆիլմը համեմատեմ համաշխարհային ճանաչում ունեցող կատագերկությունների հետ, բայց չենք էլ կարող չնշել, որ աշխարհահռչակ շատ դերասանների համար մերկ նկարվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Մեր երկրում գուցե առաջին անգամ էր նման դեպքը, ինչը ստիպեց մարդկանց զարմանալ, բայց երբ դերը իսկական է եւ մերկանալը սարքովի, շինծու չէ, այլ հանգամանքների բերումով իրադրությունը պահանջում է տվյալ դերասանի մերկ կադրեր, ուրեմն դրան կարելի է նորմալ վերաբերվել: Մեր պարագայում հանգամանքները արադացնում են դերասանի մերկությունը, ինչը կհասկանան, երբ ֆիլմը դիտեն


Դերերում

Արման Նավասարդյան
Դավիթ Հակոբյան
Սերգեյ Դանիելյան
Կարինե Ջանջուղազյան
Գագիկ Մադոյան
Տաթև Ղազարյան
Ալլա Սահակյան
Կարո Բալյան
Անդրանիկ Էթեմեզյան
Արմինե Պողոսյան

 

Категория: Հայկական Ֆիլմեր/Армянские фильмы | Добавил: o)CHELSEAo)
Просмотров: 411 | Загрузок: 0 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений