«Կտոր մը երկինք», Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա 1980 թվականին նկարահանված ֆիլմ։
Սյուժե
Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։
Դերերում
Մհեր Մկրտչյան – Գրիգոր աղա
Սոֆիկո Ճիաուրելի – Թուրվանդա, Թորիկի մորաքույրը
Գալինա Բելյաևա – Անժել
Աշոտ Ադամյան – Թորիկ
Արսեն Կույումջյան – մանուկ Թորիկ
Գալյա Նովենց – Հովակիմի կինը
Հարություն Մովսիսյան – սկսնակ մսագործ
Ազատ Շերենց – քահանա
Լեոնարդ Սարկիսով – վարսավիր
Ալեքսանդր Գալիբին – Սաշա