Մեր մանկության տանգոն, 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։
Սյուժե
Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։
Դերասանական անձնակազմ
Մհեր Մկրտչյան - Ռուբեն
Գալյա Նովենց - Սիրանույշ
Էլինա Աղամյան- Վարդուշ
Ազատ Գասպարյան- Մեսրոպ
Նարինե Բաղդասարյան- Ռուզան
Սամվել Սարգսյան - Արմեն