Նվագախմբի տղաները, գեղարվեստական ֆիլմ Միքայել Շաթիրյանի «Երբ է գալիս գարունը» վեպի հիման վրա։
Սյուժե
Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշևիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում և, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երևան։
Դերերում
Լևոն Թուխիկյան - Ցոլակ Դարբինյան,Մհեր Մկրտչյան - Արսեն,Արմեն Խոստիկյան - Զավեն,Ռոբերտ Մկրտչյան - Գագիկ (Ճուտո),Մայիս Ղարագյոզյան - Վարդգես,Կիմ Երիցյան - Կիրակոս,Արման Կոթիկյան - Յոհան Շտեռլինգ,Վաղինակ Մարգունի - միստր Նոքս,Խաչիկ Նազարեթյան - Բագրատունի, գնդապետը,Գարուշ Խաժակյան - Տիգրան