Թթենի, 1979 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
Սյուժե
Սամսոնն ու Գասպարը հարևաններ են։ Երկուսն էլ բազմազավակ ընտանիքի հայրեր են. մեկը միայն աղջիկներ ունի, մյուսը՝ միայն տղաներ։ Նրանց բակում գտնվող թթենին դառնում է վեճի պատճառ։